Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Մամուլի Կենտրոն
Մամուլի ԿենտրոնՆորություններ

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը

2017թ. մարտի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են բաժնեմասնակցային հիմնադրամի ստեղծման հնարավորությունը` հույս հայտնելով, որ վերջինս էապես կնպաստի Հայաստանում փոքր և միջին ձեռնարկություններին ֆինանսավորմանը: Հատկապես ընդգծվեց երկարաժամկետ հեռանկարում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի առաջնայնությունը: Կողմերն անդրադարձել են նաև բաժնեմասնակցային հիմնադրամի կառավարման համար ընտրված «Ամբեր Կապիտալ» ներդրումային ընկերության գործունեության հաջող փորձին:

Վերջին թարմացում 20.03.2017