Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Մամուլի Կենտրոն
Մամուլի ԿենտրոնՆորություններ

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակությանը

Մարտի 24-ին ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է ներկա փուլում ֆիսկալ կոնսոլիդացման հիմնական մոտեցումները, այնուհետև քննարկվել են համատեղ ընթացիկ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերն իրենց  գոհունակությունն են հայտնել երկկողմ հարաբերությունների բնականոն զարգացման վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել են առաջիկա համագործակցության հիմնական ուղղությունները:

Վերջին թարմացում 24.03.2017