Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Մարտի 21-ին տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294219) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 20 մլրդ 793 մլն 280 հազար դրամ, որից մրցակցային` 18 մլրդ 494 մլն 400 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 2 մլրդ 298 մլն 880 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 5 200 487 724 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.9692 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.9810 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:
 

 

Վերջին թարմացում 21.03.2017