Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 1 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Ապրիլի 3-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52024180 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 722 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 450 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային 272 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 400 781 714 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.0052 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.0400 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:
 
Վերջին թարմացում 03.04.2017