Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Ապրիլի 18-ին տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294194) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 15 մլրդ 265 մլն դրամ, որից մրցակցային` 13 մլրդ 445 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 820 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 4 251 937 378 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.8739 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.9200 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Վերջին թարմացում 18.04.2017