Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հարգելի ՀՀ Ֆինանսների նախարարության էլեկտրոնային ծառայություններից օգտվողներ  

Ձեր իսկ տեղեկատվական տվյալների անվտանգությունը, գաղտնիությունը և պահպանումը ապահովելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը խորհուրդ է տալիս.
  1. Ապահովել արդիական հակավիրուսային փաթեթների առկայությունը:
  2. Հետևել հակավիրուսային փաթեթների վավերականության ժամկետներին և թարմացումներին:
  3. Օգտագործվող աշխատակայանում հակավիրուսային փաթեթի կողմից չվնասազերծվող վիրուսների առկայության դեպքում կայանի անհապաղ ֆորմատավորում` օպերացիոն համակարգի վերատեղադրմամբ:
  4. Իրականացնել օպերացիոն համակարգի հաճախակի ստուգում:
  5. Յուրաքանչյուր 90-րդ օրը իրականացնել օգտվողի գաղտնաբառի փոփոխություն (գաղտնաբառը պետք է բաղկացած լինի 8 նիշից¸ որը պետք ե պարունակի տառերի¸ թվերի և սիմվոլների համախմբություն):
Առանց վերը նշված պայմանների բավարարման Ձեր մուտքը ՀՀ ֆինանսների նախարարության էլեկտրոնային համակարգեր տվյալների կորստի ռիսկ է պարունակում: Հաշվի առնելով վերը նշվածը և այն հանգամանքը, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը հավաստագրված է և գործում է «Տեղեկատվական Անվտանգության Կառավարման Համակարգի ISO/IEC 27001:2005» միջազգային ստանդարտի շրջանակներում, հայտնում ենք¸ որ նման դեպքերում ՀՀ ֆինանսների նախարարությունը իրեն իրավունք է վերապահում արգելել ոչ պարտաճանաչ օգտվողների մուտքը իր էլեկտրոնային համակարգեր: