Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն


Վարդան Սարիբեկի Արամյան

Ծնվել է 1975թ. դետեմբերի 4-ին Երևանում:

Կրթություն

1997թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը:
2004թ. ավարտել է ԹԱՖԹՍ համալսարանի (ԱՄՆ-Բոստոն) Ֆլետչեր դպրոցը:  

Մասնագիտությունը` տնտեսագետ 

Աշխատանքային գործունեությունը

1999-2002թթ. - ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության բյուջեի հետ փոխհարաբերությունների բաժնի մասնագետ
2002-2003թթ. - ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծությունների և մոդելավորման բաժնի ավագ մասնագետ 
2003-2008թթ. - ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի պետ
2008-2013թթ. - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
2013-2016թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
2016թ. սեպտեմբերից՝ ՀՀ ֆինանսների նախարար

Վերապատրաստման դասընթացներ

1999թ. - «Հարկային քաղաքականությունը Հայաստանում», ՀՀ ԿԲ, Երևան

2000թ. -  «Մաթվիճակագրություն և էկոնոմետրիկա», ՀՀ ԿԲ, Երևան

2000թ. -  «Մակրոտնտեսական վերլուծություն և քաղաքականություն», ԱՄՀ-ՎՄԻ, Ավստրիա

2002թ. -  «Դրամավարկային քաղաքականություն», Գերմանիայի Բունդեսբանկ, Երևան

2002թ. -  «Կիրառական տնտեսական քաղաքականություն», Վիեննայի միացյալ ինստիտուտ, Ավստրիա

2003թ. - «Գնաճի նպատակադրման ներքո փոխանցման մեխանիզմների և մոդելավորման վերաբերյալ պրակտիկ պարապմունք», Չեխիայի Կենտրոնական բանկ, Պրահա

2005թ. - «Կենտրոնական բանկերի դրամավարկային և ֆինանսական կայունության քաղաքականությունների նոր մարտահրավերներ», Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ), Վաշինգտոն

2006թ. -  «Տնտեսական և դրամավարկային ինտեգրացումը Եվրոպայում» Վիեննայի միացյալ ինստիտուտ (ՎՄԻ), Ավստրիա

2007թ. -  «Կապիտալի հոսքեր, դրամավարկային քաղաքականություն և միջազգային ֆինանսների ընթացիկ խնդիրներ», Համաշխարհային բանկ, Փարիզ

2008թ. - «Դրամավարկային քաղաքականություն, փոխարժեք և կապիտալի հոսքեր», Գերցնզիի ուսումնական կենտրոն, Շվեյցարիայի Ազգային բանկ, Շվեյցարիա

Պարգևատրումներ

2011թ. ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով՝ տնտեսական քաղաքականության մեջ ունեցած ավանդի համար:

2011թ. ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով՝ տնտեսության ոլորտում նշանակալի ներդրման համար:

2015թ. ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է 2-րդ աստիճանի մեդալով՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար:

Կուսակցական պատկանելություն
 
Հայաստանի Հանրապետական կուսակցություն:

Անձնական տվյալներ


Ամուսնացած է, ունի երկու զավակ: