Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին կից կոլեգիան խորհրդակցական մարմին է: Կոլեգիայի նպատակն է օժանդակել նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների կայացման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին, նպաստել ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությանը, ինչպես նաև մշակել և ներկայացնել նախարարության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ: