Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն

Հայաստանի երրորդ հանրապետության  ֆինանսների նախարարությունը ստեղծվել է Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ:Մեր նորանկախ պետության առաջին ֆինանսների նախարարը Ջանիկ Ջանոյանն էր, ով նաև 15 տարի անընդմեջ զբաղեցրել է Հայկական ԽՍՀ ֆինանսների նախարարի պաշտոնը:

1997 թվականին, ՀՀ Նախագահի հունիսի 10-ի ՆՀ 747 հրամանագրով, ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմավորվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության:

1999 թվականին, ՀՀ Նախագահի հունիսի 15-ի ՆՀ 287 հրամանագրով, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը բաժանման ձևով վերակազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության: Սակայն արդեն 2000 թվականի փետրվարին, ՀՀ Նախագահի ՆՀ 490 հրամանագրով, երկու նախարարությունները միաձուլման ձևով դարձյալ վերակազմակերպվել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության:

2008 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվեց ՀՀ ֆինանսների նախարարություն:

2014 թվականի ապրիլի 30-ին ՀՀ Նախագահի ՆՀ-97-Ն հրամանագրով  ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն վերակազմակերպվել է և միացել ՀՀ ֆինանսների նախարարությանը: 

2016 թվականի մարտի 12-ին ՀՀ Նախագահի ՆՀ-213-Ն հրամանագրով ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմակերպվել է և առանձնացել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից:

 

       
Դավիթ Սարգսյան
09.05.2013-26.04.2014
Վաչե Գաբրիելյան
17.12.2010-09.04.2013
Տիգրան Դավթյան
21.04.2008-17.12.2010
Վարդան Խաչատրյան
11.11.2000-09.04.2008
       
Էդվարդ Սանդոյան
20.04.1998-15.06.1999
Արմեն Դարբինյան
15.05.1997-10.04.1998 
Լևոն Բարխուդարյան
1993-1997,
15.06.1999-11.11.2000
Ջանիկ Ջանոյան 
18.09.1990-16.02.1993