Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն

ՀՀ տարածքում շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի, ինչպես նաև աուդիտորական գործունեության ոլորտներում վերահսկողություն իրականացնող մարմինը ՀՀ ֆինանսների նախարարությունն է: Հսկողությունն իրականացնում են ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզիաների պայմանների և պահանջների հսկողության տեսչությունը և աուդիտորական հսկողությանը տեսչությունը՝ տեղում ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների միջոցով: Դրանց արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա ՀՀ օրենդրությանը համապատասխան կիրառվում են պատասխանատվության միջոցներ: