Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն

Այս էջում դուք կարող եք գտնել համապարփակ և պարբերաբար թարմացվող տեղեկատվություն պետական պարտատոմսերի վերաբերյալ: Պետական պարտատոմսեր կարող են ձեռք բերել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և կազմակերպությունները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները կարող են հուսալի և ապահով ներդնել իրենց խնայողությունները՝ գանձապետական պահառուի միջոցով ձեռք բերելով 3-ից մինչև 25 տարի մարման ժամկետով խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր: Պետական պարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է այցելել ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի որևէ սպասարկման կետ՝

  • Ամիրյան 23/1 Հայէկոնոմբանկի տարածքում,
  • Թոթովենցի փողոց, նրբանցք 4 Հայբիզնեսբանկի «Նոր-Նորք»  մասնաճյուղի տարածքում,
  • Տիգրան Մեծի 24 Արդշինինվեստբանկի «Էրեբունի» մասնաճյուղի տարածքում,
  • Կոմիտաս 49 Կոնվերսբանկի «Կենտրոնական»  մասնաճյուղի տարածքում,
  • Հյուսիսային պողոտա 10/5 Արարատբանկի «Կենտրոն» մասնաճյուղի տարածքում: 
 Մանրամասների համար կարող եք դիմել Գանձապետական պահառուի բաժին հետևյալ հեռախոսահամարներով`(+37411)910-422 և  (+37411)910-416:

Պետական պարտատոմսերը թողարկվում են Հայաստանի Հանրապետության անունից և երաշխավորված են պետության ամբողջ ունեցվածքով:Նախարարությունը թողարկում է նաև պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսեր՝ մինչև մեկ տարով, միջին ժամկետայնությամբ արժեկտրոնային պարտատոմսեր՝ 15 ամսից մինչև 5 տարով և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր՝ 6-30 տարով: Դրանք առևտրային արժեթղթեր են, որոնք կարող են ձեռք բերել իրավաբանական անձինք: Տեղաբաշխվում են փակ աճուրդների միջոցով՝ միայն նախօրոք ընտրված և որոշակի չափանիշների բավարարող առաջնային դիլերների մասնակցությամբ: