Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հաշվապահական հաշվառում
Հաշվապահական հաշվառում

Մեր կայքի այս էջում Դուք կարող եք ծանոթանալ ՀՀ հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող իրավական ակտերին և օրենսդրական փոփոխություններին, ՀՀ տարածքում գործող ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և այլն:

Եթե դուք աշխատում եք հրապարակվող ֆինանսական հաշվետվություններ ներկայացնող կազմակերպությունում՝ որպես գլխավոր հաշվապահ և Ձեզ անհրաժեշտ է ստանալ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրվող որակավորման վկայական, ապա այստեղ կարող եք գտնել անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը որակավորման ընթացակարգի վերաբերյալ, այդ թվում՝ ներբեռնել և լրացնել  համապատասխան դիմումը,  ծանոթանալ հարցաշարերին և այլն: «Հայտարարություններ» բաժնից կարող եք տեղեկանալ, թե երբ է տեղի ունենալու  հերթական քննությունը: Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Հաշվապահության, աուդիտի և ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության վարչություն՝ (+37411) 800-211 հեռախոսահամարով: