Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Ծառայություններ
ԾառայություններԱուդիտ

Կայքի այս էջում Դուք կարող եք ծանոթանալ ՀՀ աուդիտորական ոլորտը կարգավորող իրավական ակտերին և օրենսդրական փոփոխություններին, ՀՀ տարածքում գործող աուդիտի և որակի վերահսկողության միջազգային ստանդարտներին և այլն:

Աուդիտը կազմակերպության ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության անկախ ստուգումն է համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից: «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն` աուդիտն անցկացվում է օրենքով սահմանված դեպքերում (պարտադիր աուդիտ) կամ աւդիտի ենթարկվող անձի նախաձեռնությամբ (կամավոր աուդիտ):

Աուդիտորների որակավորման քննություններն անցկացվում են ՀՀ կառավարության կողմից հավատարմագրված մասնագիտացված կառույցում` Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայում (www.aaaa.am):

Այն աուդիտորները, ովքեր որակավորման հայտ են ներկայացրել մինչև 2013թ. օգոստոսի 3-ը, կմասնակցեն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող որակավորման քննություններին: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել  Հաշվապահության, աուդիտի և ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության վարչություն՝ (+37411) 800-214 հեռախոսահամարով: