Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն

ՀՀ հանրային հատվածում ներքին աուդիտի համակարգը գործում է 2002 թվականից, որի լայնամասշտաբ վերափոխման և արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը 2010 թվականին նախաձեռնեց բարեփոխումներ պետական ներքին ֆինանսական հսկողության ոլորտում:
Ներքին աուդիտի նոր համակարգը ներդրվել է 2012 թվականի ընթացքում և գործում է 53 պետական մարմիններում և 45 քաղաքային համայնքներում: Ներքին աուդիտի միջոցով իրականացվում է պետական ֆինանսների կառավարման արդյունավետության անկախ և օբյեկտիվ գնահատում: Այն առաջարկում է նաև գնահատված համակարգերի և գործառույթների բարելավմանն ուղղված միջոցառումներ, որոնք իրականացնում են ֆինանսների նախարարության կողմից որակավորված մասնագետները: