Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Ծառայություններ
ԾառայություններԳնումներ

2011 թվականից սկսած պետական կառավարման մարմիներն ինքնուրույն են իրականացնում իրենց գնումները։ Գնումների ապակենտրոնացումը նպատակ ունի բարելավել պետության և համայնքների կարիքների համար գնումների կատարման գործընթացի կազմակերպումը, ավելացնել հրապարակայնությունն ու թափանցիկությունը, ինչպես նաև նպաստել տնտեսապես շահավետ պայմաններով գնումների կատարմանը։ Արդյունքում ավելացել է պետական կառավարման մարմինների մասնակցությունը և պատասխանատվությունը գնումների գործընթացում, ստեղծվել են ծրագրերի իրականացման գրասենյակներ, որոնք պատասխանատու են իրենց ոլորտի գնումների իրականացման համար:Գնումների համակարգի շարունակական բարեփոխումները ֆինանսների նախարարության առաջնահերթություններից են։ Այս շրջանակներում է ներդրվել գնումների բողոքարկման ինստիտուտը եւ ձեւավորվել բողոքարկման խորհուրդ: Նաև ստեղծվել է էլեկտրոնային գնումների համակարգ։ Կարևորելով գնման գործընթացի թափանցիկությունը՝ նախարարությունը հրապարակայնացնում է գնումների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում և գնումների պայմանագրերը:  

Գնումների էլեկտրոնային տեղեկատու

Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն 

Էլեկտրոնային գնումների համակարգ

 

Թեժ գիծ՝ +374(10) 289 327