Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն

Այս ծրագիրը կրթության ֆինանսավորման այլընտրանքային գործիք է, որ հնարավորություն կտա Ձեզ ձեռք բերել վարկեր ուսումնառության ընթացքում և դրանց հիմնական մասը մարել ուսումնառության ավարտից հետո: Ծրագրի շրջանակում ուսանողներին վարկեր են տրամադրվում 12 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որից 2 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, իսկ մեկ տարվա ընթացքում առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների դեպքում սուբսիդավորումը կկազմի 3 տոկոս: Վարկերը տրամադրվում են 10 տարի մարման ժամկետով` սահմանելով արտոնյալ ժամկետ՝ ուսումնառության ընթացքում առավելագույնը 4 տարվա համար, ինչը նշանակում է, որ այս ընթացքում մայր գումարի մարում տեղի չի ունենում, վճարվում են միայն տոկոսադրույքները: Յուրաքանչյուր ուսանողի հաշվով նախատեսված է առավելագույնը 1.800.000 դրամ` առավելագույնը 4 մասնաբաժնով, սակայն ոչ ավելի, քան 450 հազար դրամը՝ կախված յուրաքանչյուր մասնագիտության համար սահմանված ուսման վարձավճարի չափից:

Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն: 

Վերջին թարմացում 23.09.2013