Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն

Եթե Դուք ունեք բնակարանային պայմանների բարելավման խնդիր, սակայն չունեք բավարար ֆինանսական միջոցներ և խուսափում եք հիպոթեքային վարկավորումից՝ բարձր տոկոսադրույքների պատճառով, ապա կարող եք օգտվել «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրից: Պետությունն  այս սուբսիդավորման ծրագրի միջոցով հնարավորություն է ընձեռում հիփոթեքային վարկեր ձեռք բերել շուկայականից անհամեմատ ցածր տոկոսադրույքներով՝ Երևանում՝ 8.5-9, իսկ մարզերում՝ 6.5-7 տոկոսով:
Ծրագրից կարող են օգտվել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսիններից առնվազն մեկը 18-30 տարեկան է, իսկ մյուսի տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ), և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը, ինչպես նաև երեխա ունեցող 18-30 տարեկան միայնակ ծնողները:  Վարկերը տրամադրվում են առնվազն 10 տարի մարման ժամկետով: Ձեռք բերվող բնակարանի արժեքի առավելագույն չափը 16 մլն դրամ է:

Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ

 

Վերջին թարմացում 23.09.2013