Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն

Սպառողական վարկեր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական կոչում ունեցող ծառայողների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության զինվորական կոչում ունեցող և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոչում ունեցող ծառայողների համար 

2013թ.-ից ներդվրած ՀՀ կառավարության սպառողական վարկերի այս ծրագիրը նախատեսված է զինվորական և ոստիկանական ծառայողների որոշակի խմբերի համար՝ ձեռք բերելու կենցաղային տեխնիկա վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորմամբ և շահավետ պայմաններով: Վարկերը տրամադրվում են առավելագույնը 7 տարի մարման ժամկետով (վարկառուի համաձայնությամբ վարկերը կարող են տրամադրվել ավելի կարճ ժամկետով) և 12 տոկոս տարեկան դրույքաչափով, որից 2 տոկոսը սուբսիդավորում է պետությունը:Ընտանիքում 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող վարկառուների համար 12 տոկոս տարեկան դրույքաչափով տրամադրված սպառողական վարկերից պետության կողմից սուբսիդավորվում է տոկոսադրույքի 3 տոկոսային կետին համարժեք մասը:

ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կրտսեր և ավագ սպայական կազմի ու ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության միջին, ավագ և գլխավոր կոչումներ ունեցող ծառայողների համար՝ յուրաքանչյուր վարկառուի հաշվով առավելագույնը՝ 1.000.000 դրամ:

ՀՀ պաշտպանության նախարարության շարքային և ենթասպայական կազմի (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների), ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ենթասպայական կազմի ու ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համար՝ յուրաքանչյուր վարկառուի հաշվով նախատեսված է առավելագույնը 500.000 դրամ:

Վերջին թարմացում 23.09.2013