Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Չալյան Միքայել

02.04.1929թ.-11.05.1930թ.

Չալյան Միքայել Մովսեսի (1898-1958)

1920-1922թթ. աշխատել  է Ադրբեջանի և Հայաստանի արտակարգ հանձնաժողովների (չեկա) տարբեր մարմիններում։ 1923-1927թթ. եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի գործկոմի բաժնի վարիչ և արտակարգ հանձնաժողովի նախագահ։ 1927-1929թթ.` Ադրբեջանի ֆինանսների ժողկոմատի կոլեգիայի անդամ։ 1929թ. ապրիլից – 1930թ. մայիսը` ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար, իսկ 1930-1931թթ.` ՀԽՍՀ հողագործության ժողովրդական կոմիսար։ 1931թ. աշխատել է Բաքվում, եղել է Ադրբեջանի հողժողկոմի տեղակալ, Բաքվի քաղխորհրդի նախագահի տեղակալ։ ԱԿԿ կենտկոմի առևտրի բաժնի վարիչ, Ադրբեջանի արհմիությունների խորհրդի նախագահության նախագահ։ 1937թ. ձերբակալվել է և որոշ ժամանակ հետո արդարացվել։