Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այց է կատարել Վրաստան
11.07.2022
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այց է կատարել Վրաստան

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային երկօրյա այց է կատարել Վրաստան: Պատվիրակության կազմում են եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ ՖՆ եւ ՊԵԿ  ստրաբաժանումների ներկայացուցիչներ:

Տիգրան Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի եւ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լեւան Կակավայի հետ: Վրաստանի ֆինանսների նախարարի հետ հանդիպման ընթացքում կարեւորվել է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության նպատակով ռիսկերի գնահատման էլեկտրոնային համակարգերի, ինչպես նաեւ այդ համակարգերում ինքնաուսուցանվող (machine-learning) կամ արհեստական ինտելեկտով (artificial intelligence) գործիքների կիրառման փորձը:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մաքսային եւ հարկային ոլորտներն առնչվող հարցերի լայն շրջանակ: Վրացի գործընկերները ներկայացրել են բաց բյուջեի հետազոտության երեք՝ բյուջետային գործընթացի թափանցիկություն, մասնակցողականություն եւ վերահսկողություն բաղադրիչների մասով Վրաստանի փորձը, մասնավոր հատվածի հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտներում կատարված բարեփոխումները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին տրված հարկային արտոնությունները, ինչպես նաեւ հարկային քաղաքականության վերաբերյալ իրենց մոտեցումները:

Այցի շրջանակներում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)