Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարության աշխատակազմը հավատարիմ է գիտելիքների փոխանցելիության ապահովման սկզբունքին
31.03.2023
Ֆինանսների նախարարության աշխատակազմը հավատարիմ է գիտելիքների փոխանցելիության ապահովման սկզբունքին

ՀՀ ֆինանանսերի նախարարության աշխատակազմում ձևավորվել է ավանդույթ, ըստ որի Նախարարության աշխատակիցների կողմից մշտապես ապահովվում է ստացած նոր գիտելիքների ու կարողությունների փոխանցելիության գործընթացը:

Այս համատեքստում ՖՆ գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը Նախարարության աշխատակազմին է ներկայացրել «Փոփոխությունների առաջնորդում. ղեկավարների մասնագիտական զարգացման ծրագիր» (Leading Change: Executive Program for Business Managers) Մատենա առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի կողմից կազմակերպված եռամսյա դասընթացից հատվածներ:

Շնորհանդեսի նպատակն էր փոփոխությունների կառավարման բազային գաղափարախոսության, ինչպես նաև նախագծային կառավարման սկզբունքի կիրառման արդյունավետության ներկայացումը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ ք. Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)