Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն. Տիգրան Խաչատրյան
05.05.2022
Հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն. Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը կարեւորել է երկու երկրների միջեւ փոխգործակցության ուղղությունները եւ վստահություն հայտնել, որ հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն:

Դեսպան Իմանբաեւն իր հերթին ընդգծել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունն ու անդրադարձել առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացումը եւ ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ դրանց իրականացման վերաբերյալ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման...

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ ֆինանսների...