Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
25.06.2021
Հայտարարություն` աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող կազմակերպությունների վերաբերյալ

Հաշվի առնելով հաշվապահական հաշվառմանն ու աուդիտորական գործունեությանն առնչվող նոր օրենսդրական կարգավորումների համատեքստում աուդիտորական գործունեություն իրականացնելու կամ աուդիտորական ծառայություններից օգտվելու իրավաչափության վերաբերյալ բազմաթիվ հարցադրումները` ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է հետևյալը.

2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված՝ «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աուդիտորական կազմակերպությունը մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող իրավաբանական անձ է, որն իրավունք ունի մատուցելու աուդիտորական ծառայություններ: Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աուդիտորական կազմակերպությունը ձեռք է բերում աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք այն ամսաթվից, երբ նրա մասին տեղեկությունները գրանցվում են մասնագիտացված կառույցի` աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրում (այսուհետ՝ Ռեեստր):

Ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրված միակ մասնագիտացված կառույցը «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ-ն է (www.aaaa.am), հետևաբար կազմակերպություն­ների ֆինանսական հաշվետվությունների աուդիտը պետք է իրականացվի միայն վերը նշված մասնագիտացված կառույցի Ռեեստրում գրանցված աուդիտորական կազմակերպությունների կողմից, որոնց ցանկը հրապարակված է կառույցի պաշտոնական կայքի «Ռեեստր» բաժնում (http://reestr.aaaa.am/

Սույն հայտարարության օրվա դրությամբ Ռեեստրում գրանցված են թվով 28 աուդիտորական կազմակերպություններ։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը հորդորում է զերծ մնալ Ձեր կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտը Ռեեստրում ՉԳՐԱՆՑՎԱԾ կազմակերպություններին պատվիրակելուց, քանի որ այդ կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունները Օրենքի իմաստով չեն հանդիսանում աուդիտորական ծառայություններ, իսկ դրանց արդյունքում տրամադրված եզրակացությունները չեն հանդիսանում աուդիտորական եզրակացություններ: Հետևաբար, Ռեեստրում ՉԳՐԱՆՑՎԱԾ կազմակերպութունների կողմից ծառայություններ ստացած կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի իմաստով կհամարվեն ԱՈՒԴԻՏԻ ՉԵՆԹԱՐԿՎԱԾ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ ք. Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)