Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
01.06.2022
Հայտարարություն՝ գնման ընթացակարգերին առնչվող բողոքների քննման կարգի փոփոխության վերաբերյալ
 
Հարգելի՛ քաղաքացիներ,
 
Տեղեկացնում ենք, որ 2022թ. հունիսի 1-ից սկսած գնման ընթացակարգերի վերաբերյալ բողոքների քննումն իրականացվելու է միայն դատական կարգով՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
 
Վերոհիշյալ կարգավորումն ընդունվել է «Գնումների մասին» օրենքում եւ Քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքում 2022 թվականի հունվարի 21-ին Ազգային ժողովի կողմից ընդունված փոփոխությունների արդյունքում:
 
Ընդ որում, բողոքների ներկայացման եւ քննման ընթացակարգերը սահմանված են նշված օրենքներով, իսկ պետական տուրքի չափերը՝ նույն օրն ընդունված «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված փոփոխություններով:
 
Հիշյալ օրենքները հասանելի են www.arlis.am հասցեով գործող իրավական տեղեկատվական համակարգում:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)