Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
30.05.2022
Հայտարարություն՝ ծանուցման ենթակա գործունեության տեսակներով ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու մասին

Սույնով տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 26.05.2022թ. N 739-Ա որոշմամբ (ուժի մեջ է 27.05.2022 թվականից) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակով նախատեսված ծանուցման ենթակա գործունեության տեսակների մասով (բացառությամբ՝ «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» տեսակի) ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է ճանաչվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Հետևաբար՝ ներքոնշյալ գործունեությունների տեսակների մասով ծանուցումները և հետագայում դրանց հետ կապված բոլոր դիմումները կամ այլ փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

1) հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր.

2) անասնաբուժասանիտարական փորձաքննություն.

3) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող՝ խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն՝ առանց իրացման իրավունքի.

4) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող՝ մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն.

5) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 և ավելի տոկոս սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն.

6) գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրություն.

7) գարեջրի արտադրություն.

8) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում:

 

Ստորև՝ թիվ 739-Ա որոշման հղումը

ՀՀ կառավարության 26.05.2022թ. N 739-Ա որոշում

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)