ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ ՖՆ-ում տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստը
01.06.2017
ՀՀ ՖՆ-ում տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստը

Հունիսի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստը վարել է  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, ով նշել է, որ նիստի օրակարգային հարցերն առնչվում են նախորդ նիստում քննարկված խնդիրների լուծման ընթացքի մասին ամփոփմանը, ինչպես նաև ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների քննարկմանը:

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի հետ կապված՝ «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ անդամ հաշվապահների կողմից բարձրացված առաջարկները, դրանց փոփոխության տարբերակները՝ հիմնական շեշտը դնելով իրավական անորոշությունների վերացման և տնտեսվարողների գործունեության համար արդյունավետ պայմանների ստեղծման վրա:

Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստի արդյունքներով որոշվել է շարունակել քննարկումները՝ գնահատելով առաջարկվողփոփոխությունների ազդեցությունը ինչպես գործարար և մրցակցային միջավայրի, այնպես էլ հարկային վարչարարության արդյունավետության համար:

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան պատվիրակությանը

Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է տիկին Պետրովային պատասխանատու պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք: Իվա Պետրովան, շնորհակալություն հայտնելով ընդունելության...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ ներքին աուդիտորների մասնագիտական վերապատրաստման դասընթացների վերբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 13-ից սկվելու են ՀՀ հանրային հատվածի որակավորում ունեցող ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացները:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հարկային հաշիվների և կնքված պայամնագրի վերաբերյալ

Ծառայությունների մատուցման հարկային հաշիվ

Ապրանքների մատակարարման հարկային հաշիվ

Ներկայացուցչական...