Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Առաջարկվում է հարկային միջավայր ձևավորել Trade in համակարգով ավտոմեքենաների առքուվաճառքի համար
29.04.2021
Առաջարկվում է հարկային միջավայր ձևավորել Trade in համակարգով ավտոմեքենաների առքուվաճառքի համար

Կառավարությունը ապրիլի 29-ին տեղի ունեցած հերթական նիստում ընդունել է Հարկային օրենսգրքում  և կից ներկայացված օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Հայաստանի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նախագծերի փաթեթը ներկայացնելիս տեղեկացրել է, որ նախագծի նպատակը Հայաստանում ավտո­մե­քենաների շուկայում Trade-in համակարգի ներ­դր­ման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձևավորումն է:

«Ավտոմոբիլներ արտադրողների ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչները արձանագրել են, որ Հայաստանի հարկային համակարգում եղած կարգավորումները ըստ էության ոչ միայն չեն նպաստում Trade-in համակարգի իրացմանը, այլ հակառակը՝ խոչընդոտում են», -ներկայացրել է Ատոմ Ջանջուղազյանը:

Խնդիրն այն է, որ ներ­կա­յումս Trade-in համակարգի շրջանակներում ավտոարտադրողների պաշտոնական ներ­կա­յա­ցուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտո­մեքե­նա­ներ ձեռք բերելու և հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտո­արտա­դրող­­ների պաշ­տո­նական ներ­կա­յացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատա­րելու հնա­րա­վո­րու­թյունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտո­մեքե­նայի վաճառքի ամբողջ արժեքից:

Բացի այդ, տվյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ առա­ջա­նում է ֆիզի­կական անձանց վճարվող եկամուտներից, որպես հարկային գործակալ, եկամտա­յին հարկ հաշ­վարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն, որն ուղղա­կիո­րեն ազդում է հետա­գայում այդ ավտոմեքենայի վաճառքի գնի վրա՝ խոչընդոտելով համակարգի զար­­գաց­մանը:

«Այս կարգավորումների հետ կապված Ասոցիացիայի կողմից եղել է նախաձեռնություն, և մենք համաձայնել ենք, որ կան խնդիրներ, արդյունքում մեր պատկերացմամբ համագործակցության շատ լավ մթնոլորտում ձևավորվել է այս փաթեթը», -ընդգծել է նախարարի պաշտոնակատարը:

Այսպիսով, քննարկումների արդյունքում որոշվել է օրենսդրական փոփոխություններով առաջարկել Trade in համակարգով ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող ավտո­արտա­դրող­ների պաշտոնական ներկայացուցչի գործունեությունը համարել լիցեն­զավորման ենթակա գործունեություն՝ կանխելու հարկային արտոնյալ կար­գավորում­նե­րից անհարկի օգտվելու հնարավորությունները:

«Իրավական դաշտի տեսանկյունից կձևավորվի հարթակ, որը թույլ կտա մեր երկրում ավտոմեքենաների երկրորդային շուկայի կայացման համար հիմք հանդիսանալ», -հավելել է նախարարի պաշտոնակատարը:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման...

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ ֆինանսների...