Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
20.07.2017
Շահումով խաղերի լիցենզիայի կրկնօրինակի տրամադրում

Լիցենզիայի կրկնօրինակի տրամադրումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն:  

Լիցենզիայի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում լիցենզավորված անձը դրա մասին հայտ է ներկայացնում լիցենզավորող մարմին` լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար: Լիցենզավորող մարմինը կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի լիցենզիայի կրկնօրինակը լիցենզավորված անձին տալիս է հայտը ներկայացնելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Լիցենզիայի կրկնօրինակի տրման համար գանձվում է պետական տուրք՝ 24.000 ՀՀ դրամ: Լիցենզավորված անձը լիցենզիայի կրկնօրինակի տրման համար պետական տուրքի գումարը վճարում է Կենտրոնական գանձապետարանի 900005061180 (այլ վայրում), 900005061149 (Ծաղկաձոր համայնքում), 900005061156 (Սևան համայնքում), 900005061164 (Ջերմուկ համայնքում), 900005061172 (Մեղրի համայնքում) հաշվեհամարներին և պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կարող է լիցենզավորող մարմին չներկայացնել:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Հերքում

Ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկատվության առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մի ընկերության առանց մրցույթի պատվիրակել է շենքերի մաքրման ծառայություններ, հայտնում ենք...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: