Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Տերտերյան Համբարձում

25.11.1920թ.-02.12.1920թ.

Տերտերյան Համբարձում Մանվելի (1884-1955)

Ծնվել է Թոփտի գյուղում (Նոր-Նախիջևան)։ Մասնագիտությամբ` իրավաբան, պետական, ազգային-հասարակական գործիչ, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ, Առաջին Հանրապետության պառլամենտի պատգամավոր, Սիմոն Վրացյանի կառավարության մեջ զբաղեցրել է ֆինանսների (ելևմտական) նախարարի պաշտոն։ Դրաստամատ Կանայանի հետ ստորագրել է (2 դեկտեմբերի 1920) Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարությունը բոլշևիկներին հանձնելու փաստաթուղթը: