ԹԵԺ ԳԻԾ
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ-նախարար  Բակիտժան Սագինտաեւին
06.09.2022
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ-նախարար Բակիտժան Սագինտաեւին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ-նախարար Բակիտժան Սագինտաեւի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Խաչատրյանը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել ԵՏՀ գործունեությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների միջեւ համագործակցության ու առեւտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից:

Բակիտժան Սագինտաեւն իր հերթին նշել է, որ Հայաստանը եւ ԵԱՏՄ-ն երկարամյա հաջող համագործակցության փորձ ունեն, ինչի շրջանակում բազմաթիվ համատեղ ծրագրեր եւ նախաձեռնություններ են իրականացվել: Նա ողջունել է ներկա տնտեսական իրավիճակում ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու մասնավոր ներդրումների խթանմանն ուղղված քայլերը, կարճաժամկետ եւ երկարաժամկետ գործողությունների ծրագրերը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տնտեսական եւ բիզնես ներդրումների ներգրավման եւ փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ կայուն գործընկերային կապերի ամրապնդման վերաբերյալ հարցեր:

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցել է «Ֆինանսական և կայունության հաշվետվողականություն՝ հանուն պարտքի թափանցիկության և կայուն վերականգնման» խորագրով նախարարական համաժողովին

Համաժողովին հյուրընկալվել են մոտ 250 բարձրաստիճան պատվիրակներ, այդ թվում՝ ֆինանսների նախարարներ, այլ պետական պաշտոնյաներ, զարգացման միջազգային գործընկերներ, հանրային և մասնավոր հատվածի,...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ ներքին աուդիտորների մասնագիտական վերապատրաստման դասընթացների վերբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 13-ից սկվելու են ՀՀ հանրային հատվածի որակավորում ունեցող ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացները:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Էլեկտրոնային աճուրդի հրավեր և ՖՆ կողմից կնքված պայմանագրեր

Ստորև ներկայացվում է տեղեկատվություն ՀՀ ՖՆ կարիքների համար հայտարարված էլեկտրոնային աճուրդի հրավերի, ինչպես նաև ՀՀ ՖՆ կարիքների համար կնքված պայմայնագրերի վերաբերյալ:

 

Էլեկտրոնային աճուրդի...