Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
23.06.2017
Վերաձևակերպում

Շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է «Լիցենզավորման մասին»  և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն:

Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 15 օրվա ժամկետում, հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի վերաբերյալ: Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվանը հաջորդող երրորդ օրը:

Լիցենզիայի վերաձևակերպման համար պետական տուրքը սահմանված է 10.000 ՀՀ դրամ: Լիցենզավորված անձը լիցենզիայի վերաձևակերպման համար Կենտրոնական գանձապետարանի 900005061180 (այլ վայրում), 900005061149 (Ծաղկաձոր համայնքում), 900005061156 (Սևան համայնքում), 900005061164 (Ջերմուկ համայնքում), 900005061172 (Մեղրի համայնքում) հաշվեհամարներին վճարում է 10.000 ՀՀ դրամ և կարող է պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ լիցենզավորող մարմին չներկայացնել:

 

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ ք. Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)