Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ

ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ  ԵՎ ՇԱՀՈՒՅԹՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺ (BEPS) ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Միջազգային մակարդակում հարկերից խուսափումը վերջին տարիներին հանդիսանում է առանց­­քային խնդիր: Միանշանակ է, որ հարկման բազայի խեղաթյուրման և շահույթների տեղա­­շարժին (base erosion profit shifting-BEPS) խոչընդոտող ներկայիս կանոնները կարիք ունեն հիմնա­րար փոփոխությունների: Վերը նշվածը որոշ դեպքում հանգեցնում է կրկնակի չհարկ­ման, որոշ դեպ­քերում` իրական չափից նվազ հարկման և այլ խնդիրների:

Թերևս վերը նշվածով պայմանավորված` 2013 թվականի սեպտեմբերին ՏՀԶԿ/Մ20-ի կողմից մեկ­նարկվեց BEPS ծրագիրը, որի հիմնական նպատակն էր իրականացնել 15 գործո­ղություններ, որոնք կհամա­կար­գեն հարկման բազայի խեղաթյուրմանը և շահույթների տեղա­շարժին (BEPS) ուղղված աշխատանքների արդյունավետությանն ուղղված աշխա­տանքները:

BEPS միջոցառում­ների հիմնական նպատակն է օգնել երկրներին, որպեսզի վերջիններս սահ­­մանեն և կիրառեն այնպիսի կարգավորումներ, որոնք թույլ կտան շահույթը հարկել այնտեղ, որտեղ իրականացվում է տվյալ շահույթը ձևավորելու համար անհրաժեշտ տնտեսական գործու­­­­նեությունը և որտեղ արժեքը ստեղծվում է: Միաժամանակ, BEPS միջոցա­ռում­ները նախա­­­­տեսված են՝ վերացնելու միջազգային հարկման կանոնների կիրառու­թյան բնագա­վառում առկա տարաձայնությունները:

2016 թվականին BEPS ձևաչափը փոխվել է, այն է՝ ստեղծվել է նոր ներառական հարթակ, որտեղ ձայնի հավասար իրավունքով որպես անդամ կարող են ներգրավվել բոլոր հետաքրքրված երկները՝ ՏՀԶԿ և Մեծ քսանյակի երկրների հետ մշակելու միջազգային ստան­դարտներ՝ (BEPS) գործողությունների փաթեթով նախատեսված միջոցառումների հետևո­ղական իրականացման համար:

Որպես BEPS անդամ՝ բոլոր երկրները ՏՀԶԿ և Մեծ քսանյակի երկրների հետ մշակելու են ստան­­դարտներ՝ BEPS-ի գործողությունների փաթեթով նախատեսված միջոցառումների իրա­կանաց­ման ժամանակ ի հայտ եկող խնդիր­ների լուծման, ինչպես նաև BEPS-ի գործողու­թյուն­ների իրականացման գործընթացի դիտարկ­ման համար:

BEPS-ի ներառական հարթակում անդամագրվելու համար անհրաժեշտ է հավաստել, որ երկիրը պատրաստ է իրա­կանց­նել BEPS գործողությունների փաթեթով նախատեսված միջո­ցառում­ները, որոնց իրականացման ժամկետներն, իհարկե, կարող են տարբերվել ըստ երկր­ների զարգացվածության մակարդակների: Վերջապես, բոլոր անդամ­ները պարտավոր են վճարել տարեկան անդամավճարներ:

BEPS միջոցառումները ներառում են հետևյալ գործողու­թյունները.

Գործողություն 1: էլեկտրոնային տնտեսությունում հարկային մարտահրավերների դիմակայում

Նախատեսվում է վերհանել էլեկտրոնային առևտրի իրականացման ժամանակ գործող միջազ­գային հարկային կանոնների խնդիրները և առաջարկել միասնական մոտեցումներ նշված խնդիրների լուծման համար:

Գործողություն 2: Հիբրիդային գործարքների ազդեցության չեզոքացում (Neutralising the Effects of Hybrid Mismatch Arrangements)

Այս գործողությունը հիմնականում ենթադրում է կրկնակի հարկման համաձայնագրերում և ներքին օրենսդրության մեջ այնպիսի դրույթների ամրագրում, որոնք թույլ կտան խուսափել հիբրի­դային գործիքների կիրառման բացասական հետևանքներից` կրկնակի չհարկում, կրկնակի նվազեցման հնարավորություններ, երկարաժամկետ հետաձգումներ և այլն:

Գործողություն 3: Վերահսկվող օտարերկրյա ընկերությունների (CFC) համար կանոնների մշակում

Այս գործողության հիմնական նպատակն է ուժեղացնել վերահսկվող օտարերկրյա ընկերությունների (CFC) գործունեության նկատմամբ վերահսկողությունը:

Գործողություն 4: Տոկոսային ծախսերի նվազեցման և այլ ֆինանսական վճարների գծով հարկվող բազայի աղավաղման սահմանափակումներ

Այս գործողության շրջանակներում նախատեսվում է մշակել համապատասխան կանոններ՝ սահմանափակելու հարկման բազայի աղավաղումը տոկոսների կիրառման միջո­ցով, օրինակ փոխկապակցված անձանց կամ երրորդ անձանց պարտքի օգտագործման միջո­ցով ստանալ տոկոսային ծախսերի լրացուցիչ ծախսագրման հնարավորություն կամ ֆինան­սավորել հարկումից ազատված կամ հետաձգված եկամուտ հանդիսացող արտադրու­թյունը: Այս առումով կարևորվում է նաև տրանսֆերային գնագոյացման ուղեցույցերի մշակումը՝ կապված փոխկապակցված անձանց ֆինանսական գործարքների գների որոշման հետ:

Գործողություն 5: Առավել արդյունավետ կերպով պայքար՝ վնասակար հարկային պրակտի­կայի (harmful tax practise) դեմ՝ հաշվի առնելով թափանցիկությունը և բովանդակությունը

Այս գործողության շրջանակներում առաջարկվում է առավել արդյունավետորեն պայքարել վնա­սակար հարկային պրակտիկայի դեմ` առավելություն տալով հարկային թափանցիկության բարձ­րացմանը, երկրների միջև տեղեկությունների փոխանակման ընդլայնմանը և այլն:

Գործողություն 6: Սահմանափակել համաձայնագրերով արտոնություն­ների (օգուտնե­րի) տրա­մադ­րումը ոչ համապատասխան դեպքերում

Այս գործողության շրջանակներում նախատեսվում է մշակել ներքին օրենսդրության այն­պիսի կանոններ, որոնք թույլ կտան խուսափել կրկնակի հարկման համաձայնագրով նախա­տես­ված օգուտների անհարկի և անտեղին չարաշահումներից:

Գործողություն 7: Կանխարգելել մշտական հաստատության կարգավիճակից արհես­տա­­­կա­­նորեն խուսափելու դեպքերը

Այս գործողության շրջանակներում նախատեսվում է մշակել «մշտական հաստատություն» տերմինի նոր սահմանում, որը թույլ կտա բացառել մշտական հաստատության կարգավիճակից արհեստականորեն խուսափելու դեպքերը:

Գործողություն 8-10: Համապատասխանեցնել տրանսֆերային գնագոյացման արդյունքը արժեքի ստեղծման հետ

Այս գործողությունների շրջանակներում առաջարկվում է կիրառել ամբողջական և համա­պարփակ մոտեցում՝ ազգային օրենսդրությունում տրանսֆերային գնագոյացման կանոն­ները  ՏՀԶԿ ուղեցույցերին համահունչ սահմանելու ուղղությամբ:

Մասնավորապես, արդեն մշակվել են OECD տրանսֆերային գնագոյացման վերա­նայված կանոններ՝ կապված պարզած ձեռքի սկզբունքի կիրառության, գործարքի առարկայի, ռիսկեր կրողների, արժեքի ստեղծման, ոչ նյութական ակտիվների ուսումնասիրությունների և վերլու­ծությունների հետ:

Գործողություն 11: BEPS-ի գնահատում և մոնիտորինգ

Այս գործողության նպատակն է մշակել մեթոդաբանություն և հավաքագրել տեղե­կատ­վություն BEPS գործողությունների իրականացման հետևանքով իրականացված փոփո­խություն­ների, դրանց արդյունավետության և տնտեսության վրա ունեցած ազդեցության արդյունք­ների տեսանկյունից:  

Գործողություն 12: Պարտադիր բացահայտման կանոններ

Այս գործողության հիմնական նպատակն է պայքարել ագրեսիվ հարկային պլանավորման սխե­մաների դեմ` մշակելով և միանալով ագրեսիվ սխեմաների, գործարքների պարտադիր բացա­հայտման կանոններին՝ հաշվի առնելով հարկային մարմինների և բիզնեսի վարչա­րարա­կան ծախսերը:

Գործողություն 13: Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման ուղեցույց և ըստ երկրների առանձին հաշվետվողականության ապահովում

Այս գործողության հիմնական խնդիրն է մշակել տրանսֆերային գնագոյացման փաստաթղթաշրջանառության կանոններ` հարկային մարմինների թափանցիկությունը բարձրացնելու նպատակով:

Գործողություն 14: Վեճերի լուծման մեխանիզմները դարձնել առավել արդյունավետ

Այս գործողության շրջանակներում նախատեսվում է նոր ուղիներ մշակել վեճերի լուծման համար, քանի որ կրկնակի հարկման համաձայնագրերով նախատեսված վեճերի կար­գավոր­ման ընթացակարգերն այնքան էլ արդյունավետ չեն գործում, ինչպես նաև շատ են մերժման դեպքերը:

Գործողություն 15: Մշակել բազմակողմանի գործիք՝ վերանայելու երկկողմանի հարկային համաձայնագրերը:

Նշված գործողությունների արդյունքում կատարվող փոփոխությունների որոշ մասի իրա­կա­նա­­­ցումը հնարավոր էր միայն համապատասխան հարկային համաձայնագրերում փոփո­խություն­ներ կատա­րելու միջոցով, ինչը կնշանակեր արդեն իսկ կնքված համաձայնագրերի շուրջ նոր բանակ­ցություննիր անցկացումը, ինչը ենթադրում էր բավականին երկար գործընթաց:

Այդ իսկ պատճառով, որոշվել է հարկային համաձայնագրերում կատարել բարեփոխումներ մեկ բազ­մա­կողմանի գործիքի միջոցով (Գործողություն 15), ինչը կլիներ ոչ միայն արդյու­նավետ, այլ նաև տեխնիկապես հեշտ իրագոր­ծելի:

Նշված 15 գործողությունները ՏՀԶԿ գնահատմամբ զարգացող երկրներում ունեն կարևո­րության տարբեր աստիճաններ՝ ցածր, միջին և բարձր: Օրինակ, 4-րդ, 6-րդ, 8-11-րդ և  13-րդ գործո­ղությունները զարգացող երկրների համար ունեն բարձր կարևորություն:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ ք. Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)