
Ծնվել է 1982թ. սեպտեմբերի 28-ին Օշականում
Կրթությունը
2004թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը
2007թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան
Մասնագիտությունը՝ տնտեսագիտություն և կառավարում
Որակավորումը՝ տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Աշխատանքային գործունեությունը
2005-2006թթ. - Երևանի քաղաքապետարան, առաջին կարգի մասնագետ
2006-2008թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, առաջատար մասնագետ
2007-2013թթ. - Հայաստանի պետական տնտեսագիտական համալասրան (համատեղությամբ), Միկրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոս
2008-2011թթ. - ՀՀ ֆինանսների նախարարություն, պետական եկամուտների քաղաքականության վարչության հարկերի մեթոդաբանության բաժնի պետ
2011-2012թթ. - ՀՀ ֆինանսների նախարարություն, պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության հարկային քաղաքականության բաժնի պետ - վարչության պետի տեղակալ
2012-2014թթ. - ՀՀ ֆինանսների նախարարություն, պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ
2014-2016թթ. - ՀՀ ֆինանսների նախարարություն, եկամուտների քաղաքականության, գնահատման և կարգապահական ծրագրերի վարչության պետ
2016-2018թթ. - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե, վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ
2018թ. մայիսից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Մասնագիտական վերապատրաստում
2009թ. - «Մակրոտնտեսական կառավարում և հարկաբյուջետային քաղաքականություն», Արժույթի Միջազգային Հիմնադրամ, Վիեննա, Ավստրիա
2010թ. - «Հարկային քաղաքականություն», Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարություն, Հաագա, Նիդերլանդների Թագավորություն
2010թ. - «Բնական ռեսուրսների հարկում», Արժույթի Միջազգային Հիմնադրամ, Վիեննա, Ավստրիա
2010թ. - «Փոքր և միջին ձեռնարկատիրության հարկման հիմնախնդիրները», Համաշխարհային Բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կազմակերպություն, Թբիլիսի, Վրաստան
2011թ. - «Եվրասիայի հարկային փորձագետների 7-րդ տարեկան համաժողով», Միջազգային հարկային և ներդրումային կենտրոն, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն
2012թ. - «Անուղղակի հարկերի ոլորտում իրականացվող քաղաքականության ներդաշնակեցումը Եվրամիության երկրներում իրականացվող քաղաքականությանը», Բրյուսել, Բելգիա
2012թ. - «Տրանսֆերային գնագոյացումը, հարկման օբյեկտների վերահսկողությունը և բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորումը», Համաշխարհային Բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կազմակերպություն, Տիրանա, Ալբանիա
2012թ. «Հարկային օրենսդրության կատարելագործման հիմնախնդիրները», Արժույթի Միջազգային Հիմնադրամ, Վաշինգտոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
2013թ. - «Եվրասիայի հարկային փորձագետների 9-րդ տարեկան համաժողով», Միջազգային հարկային և ներդրումային կենտրոն, Փարիզ, Ֆրանսիա
2013թ. - «Հանրային ֆինանսների կառավարում», Հանրային ֆինանսների կառավարման ակադեմիա, Բադ Հոննեֆ, Գերմանիա
2014թ. - «Պետական ֆինանսների կառավարում», Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարություն, Հաագա, Նիդերլանդների Թագավորություն
2015թ. - «Եվրասիայի հարկային փորձագետների 11-րդ տարեկան համաժողով», Միջազգային հարկային և ներդրումային կենտրոն, Հաագա, Նիդերլանդների Թագավորություն
2016թ. - «Եվրասիայի հարկային փորձագետների 12-րդ տարեկան համաժողով», Միջազգային հարկային և ներդրումային կենտրոն, Բրյուսել, Բելգիա
2017թ. «Ծխախոտի արտադրանքի հարկման հիմնախնդիրները», Համաշխարհային Բանկ, Վաշինգտոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտական կոչումները
2012թ. - ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան
2010-2015թթ. - Աուդիտորի որակավորում
2016թ. - ՀՀ հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի դասային կոչում
Պարգևատրումները
2011թ. - ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է Ծովակալ Հ.Ս. Իսակովի անվան մեդալով
2013թ. – ՀՀ նախագահի կարգադրությամբ պարգևատրվել է շնորհակալագրով
Անձնական տվյալներ
Ամուսնացած է