ԹԵԺ ԳԻԾ
27.06.2017
Ինչպե՞ս ստանալ խաղատան կազմակերպման լիցենզիա

Խաղատան կազմակերպման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 1164-Ն որոշման համաձայն: Խաղատան կազմակերպման լիցենզիան տրամադրվում է անժամկետ: Լիցենզիան տրամադրվում է նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում (լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս 23 աշխատանքային օրով) վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Հայտատուները խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում հայտը և կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով: Հայտատուները կարող են լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության  2010 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1283-Ն որոշման:

Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` շահումներով խաղերի կազմակերպման համար տարեկան պետական տուրքը Ծաղկաձոր քաղաքում կազմում է 180 000 000 ՀՀ դրամ, Սևան քաղաքում` 150 000 000 ՀՀ դրամ, Ջերմուկ քաղաքում` 100 000 000 ՀՀ դրամ, Մեղրի քաղաքում` 35 000 000 ՀՀ դրամ, այլ վայրում` 5 500 000 000 ՀՀ դրամ: Հայտատուն շահումներով խաղերի կազմակերպման համար Ծաղկաձոր քաղաքում լիցենզիա ստանալու դեպքում վճարում է կատարում Կենտրոնական գանձապետարանի 900005061149 հաշվեհամարին, Սևան քաղաքում` 900005061156 հաշվեհամարին, Ջերմուկ քաղաքում` 900005061164 հաշվեհամարին, Մեղրի քաղաքում` 900005061172 հաշվեհամարին, այլ վայրում` 900005061180 հաշվեհամարին, և կարող է լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացնել:

Խաղատան կազմակերպման գործունեություն իրականացնողների համար շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի կազմման ուղեցույց և օրինակելի ձև

Կենդանի շահումով խաղերի կանոնները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 24-ի «Կենդանի խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնները հաստատելու մասին» թիվ 66-Ն որոշմամբ:

Տվյալներ` շահումով խաղերի մասին, Ձև` 4

Հայտարարագիր՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ

 

Տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար զանգահարել (+37411) 800-368 հեռախոսահամարով

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության աշխատակիցները մեկ շաբաթյա աշխատանքային այց են կատարել Ռուսաստանի Դաշնություն

Աշխատանքային այցի ընթացքում ռուս գործընկերների հետ քննարկվել են կատարված համատեղ աշխատանքների գծով առկա արդյունքների, դրանց առաջընթացի և հետագա քայլերի վերաբերյալ մի շարք կարևոր հարցեր։ Կազմակերպվել են նաև սեմինար-քննարկումներ ՌԴ ՖՆ բյուջետային թափանցիկության...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ ներքին աուդիտորների մասնագիտական վերապատրաստման դասընթացների վերբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 13-ից սկվելու են ՀՀ հանրային հատվածի որակավորում ունեցող ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացները:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն` պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների վերաբերյալ

 

2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի համաձայն` պարտադիր աուդիտի ենթակա են՝

  1. hանրային հետաքրքրություն ներկայացնող...