ԹԵԺ ԳԻԾ

Հարգելի' քաղաքացի,

Կարող եք դիմել մեզ տեղեկատվական բնույթի հարցերով և առաջարկություններով՝ գրելով առցանց գրություն «Էլեկտրոնային հարցում» բաժնի միջոցով։

Այսուհետև,ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացվող դիմումներում Ձեր կողմից էլեկտրոնային փոստի հասցե նշելով, դուք հնարավորություն կստանաք Ձեր դիմումի պատասխանը կամ դիմումով հայցվող գործողության կատարման վերաբերյալ տեղեկատվությունն օպերատիվորեն ստանալ Ձեր նշած էլեկտրոնային փոստի հասցեին: Միաժամանակ, եթե ցանկանում եք դիմումի պատասխանը ստանալ միայն էլեկտրոնային փոստով, ապա խնդրում ենք դիմումում նշել դրա մասին:

Ձեզ հուզող հարցերը կարող եք ուղղել նախարարության իրավասու պաշտոնյաներին անձամբ՝ հերթագրվելով ընդունելության համար նախարարությունում գործող կարգի համաձայն: Ընդունելության իրավունքից կարող են օգտվել  ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները: 

Ընդունելության համար կարող եք հերթագրվել ինչպես անձամբ ֆինանսների նախարարություն այցելելով, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով՝ համապատասխան հայտը լրացնելով:

ՀՀ ֆինանսների նախարարությունում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգ

 

  

 

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին,...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարությունը կազմակերպում է մրցույթ աշակերտների և ուսանողների համար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2023 թվականին ակտիվացնում և խորացնում է համագործակցությունը ուսումնական հաստատությունների հետ: Այս գործընթացի շրջանակներում նախատեսվում է իրականացնել էսսեների

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Տեղեկատվություն մրցույթի հարցազրույցի փուլի մասին

Ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետի (ծածկագիրը՝ 25-32.22-Ղ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2023 թվականի մայիսի 30-ին ժամը 10:00-ին անցկացված ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարել է...