ԹԵԺ ԳԻԾ
27.03.2017
Ինչպե՞ս ներկայացնել անասնաբուժասանիտարական փորձաքննության ծանուցում

«Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» ծանուցման ենթակա գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն: «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» գործունեության իրականացմամբ զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր, ովքեր նշված գործունեությամբ զբաղվելու համար ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի <<Ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգը սահմանելու մասին>> թիվ 673-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված ծանուցումը  և կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով: Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» գործունեության իրականացման համար տարեկան պետական տուրքը կազմում է`

- իրավաբանական անձինք` 50.000 ՀՀ դրամ (հաշվեհամարը` 900005162822)
- ֆիզիկական անձինք` 10.000 ՀՀ դրամ (հաշվեհամարը` 900005162822)

«Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը և պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել լիազոր մարմին:
«Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումը, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումն ու դադարեցումը, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:


Տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար զանգահարել (+37411) 800-367 հեռախոսահամարով:

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան պատվիրակությանը

Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է տիկին Պետրովային պատասխանատու պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք: Իվա Պետրովան, շնորհակալություն հայտնելով ընդունելության...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ ներքին աուդիտորների մասնագիտական վերապատրաստման դասընթացների վերբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 13-ից սկվելու են ՀՀ հանրային հատվածի որակավորում ունեցող ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացները:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հարկային հաշիվների և կնքված պայամնագրի վերաբերյալ

Ծառայությունների մատուցման հարկային հաշիվ

Ապրանքների մատակարարման հարկային հաշիվ

Ներկայացուցչական...