Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ազգային ժողովում շարունակվել են «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
04.06.2018
Ազգային ժողովում շարունակվել են «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
Հունիսի 4-ին Ազգային ժողովում մեկնարկել է պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ քննարկվել է 2017 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը:
 
Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ հաշվետու տարում նախատեսված բյուջեի ծրագրային ցուցանիշի փոփոխության վրա ազդել են 3 խումբ գործոններ. դրանք են՝ արտաբյուջետային հաշիվներով շրջանառությունը, «Պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված դրույթների առանց սահմանափակման գործառնությունների իրականացումը և դրանց արտացոլումը ծախսային և եկամտային մասում, ինչպես նաև կառավարության լիազորությունների շրջանակում իրականացված փոփոխությունները:
 
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ 2017 թվականի պետական բյուջեով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվել է 12 մլրդ դրամ, որի կատարողականը կազմել է 99,12 տոկոս կամ 11,9 մլրդ դրամ: Իրականացվել է 17 բյուջետային ծրագիր, օգտագործվել են միջոցներ պահուստային ֆոնդից:
 
«Հիմնական ծախսերը կատարվել են ԱԻՆ փրկարար ծառայության համար, օգտագործվել է 8,6 մլրդ դրամ կամ ծրագրային ցուցանիշի 99,81 տոկոսը: Սեյսմիկ պաշտպանության ծառայության համար նախատեսված միջոցներն օգտագործվել են 100 տոկոսով, որը կազմել է շուրջ 796 մլն դրամ»,- ասել է նախարարը:
 
Ֆինանսների նախարարը նշել է, որ 2017թ.-ին ՀՀ ոստիկանության համար նախատեսված ծրագրային ցուցանիշը կազել է 42,2 մլրդ դրամ, որը հետագայում ճշտվել է ու դարձել 63,6 մլրդ դրամ՝ պայմանավորված օրենքով արտաբյուջետային միջոցներով շրջանառությունների ներառմամբ:
ՀՀ ոստիկանության փաստացի կատարողական կազմել է 98,41 տոկոս կամ 62,6 մլրդ դրամ, իրականացվել է 19 բյուջետային ծրագիր: Հիմնական ծախսերն իրականացվել են հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն բյուջետային դասակարգման բաժիններում. այստեղ տարեկան ճշտված ցուցանիշը կազմել է 61,6 մլրդ դրամ, կատարողականը՝ 98,37 տոկոս կամ 60,6 մլրդ դրամ:
 
ՀՀ ազգային անվտանգության ծառայության 2017թ.-ի բյուջեով ճշտված ծրագիրը կազմել է 20,3 մլրդ դրամ, որը կատարվել է 98,52 տոկոսով: Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ դրանից շուրջ 19,97 մլրդ դրամը կամ 98,6 տոկոսը օգտագործվել է «ազգային անվտանգություն» բյուջետային դասակարգման տողով: Պետական պահպանության ծառայության ճշտված ծրագրային ցուցանիշը կատարվել է 99,8 տոկոսով, կամ կատարողականը կազմել է 2,8 մլրդ դրամ:
 
Քննարկման ընթացքում ներկայացված ոլորտների պատասխանատուները ևս անդրադարձել են կատարված ծրագրերին և արձանագրված կատարողականներին, որին հաջորդել է հարցուպատասխանը:
 
 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին

Մայիսի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)