Ազգային ժողովը հուլիսի 1-ին տեղի ունեցած արտահերթ նիստում հաստատել է ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի տարեկան հաշվետվությունը:
Նախորդ տարվա ֆինանսական փաստաթուղթը խորհրդարանին ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հիշեցրել է, որ 2020-ին պետբյուջեն հաստատվել էր՝ հիմք ընդունելով 2019-ի լավատեսական արձանագրումները, սակայն համավարակը և պատերազմը փոխել են տնտեսական զարգացումների նկատմամբ սպասումները:
2020-ի ընթացքում ինչպես աշխարհի բոլոր պետությունները, այնպես էլ Հայաստանը վերանայել են հարկաբյուջետային քաղաքականությունը՝ այն համապատասխանեցնելով տնտեսական անկման ժամանակահատվածին: Մոտ 215 մլրդ դրամ գումարի չափով հակաճգնաժամային միջոցառումների բյուջե է նախանշվել, սակայն ամբողջը չի օգտագործվել:
«Հարկ է նկատել, որ մենք այդուհանդերձ չենք շեղվել ոլորտային քաղաքականությունների՝ կառավարության ծրագրից բխող տրամաբանությունից»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը:
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարի ելույթը ամբողջությամբ՝ այստեղ