ԹԵԺ ԳԻԾ
Էդուարդ Հակոբյանը մասնակցել է Ասիական զարգացման հիմնադրամի 14-րդ համաժողովին
17.11.2023
Էդուարդ Հակոբյանը մասնակցել է Ասիական զարգացման հիմնադրամի 14-րդ համաժողովին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը ս.թ. նոյեմբերի 14-16-ը Նյու Դելիում մասնակցել է Ասիական զարգացման հիմնադրամի 14-րդ համալրման համատեքստում կայացած համաժողովին: Այցի շրջանակներում Է. Հակոբյանը հանդիպել է նաև Հնդկաստանի ֆինանսների նախարարի տնտեսական հարցերով քարտուղար-տեղակալ Աջայ Սեթի հետ:

Հանդիպմանը քննարկվել են միջգերատեսչական գործնական և հեռանկարային համագործակցության, ինչպես նաև երկկողմ օրակարգի ֆինանսավարկային նախաձեռնությունների գործիքակազմին առնչվող հարցեր:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել ՀՀ ընթացիկ տնտեսական զարգացումներն ու դրանց հետագա միտումները, տարբեր մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության առաջնային կարիքների ապահովմանն ուղղված երկարաժամկետ և միջնաժամկետ ծրագրերը:

Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը, անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող այլ կարևոր հարցերի, ներառյալ ներդրումների խթանումը և համատեղ տնտեսական նախագծերի իրականացումը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ գործակցության առավել ընդլայնմանն ուղղված սերտ շփումների շարունակականության ապահովման և նախանշված ծրագրերի իրականացմանը միտված անհրաժեշտ հետևողականության ցուցաբերման ուղղությամբ:

Նորություններ  ➤

Նորության նկար

Վահե Հովհաննիսյանն ԱԶԲ նախագահի հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասաթուգու Ասակավայի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հանրային քննարկում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու նախագծի վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի նոյեմբերի 1-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00 ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստ:

 

    ...