Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Եվրասիական զարգացման բանկ (EDB)
05.10.2021
Եվրասիական զարգացման բանկ (EDB)

Հայաստանի Հանրապետության և

Եվրասիական զարգացման բանկի միջև համագործակցության մասին

 

  • Եվրասիական զարգացման բանկը (այսուհետ՝ Բանկ) ստեղծվել է ՌԴ և Ղազախստանի կողմից՝ 12.01.2006թ. ստորագրված պայմանագրի հիման վրա:
  • 2009թ. Բանկին միացել են Հայաստանն ու Տաջիկստանը:
  • 2010թ. միացել է Բելառուսը, 2011թ.՝ Ղրղզստանը:
  • Յուրաքանչյուր մասնակից-պետություն Բանկի խորհրդում նշանակում է լիազոր ներկայացուցիչ և լիազոր ներկայացուցչի տեղակալ: Ներկայումս Բանկի խորհրդում ՀՀ լիազոր ներկայացուցիչն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որպես լիազոր ներկայացուցչի տեղակալ՝ ՀՀ ՖՆ կողմից առաջարկվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Հովհաննիսյանի թեկնածությունը:
  • Բանկի խորհրդի նախագահն է Ղազախստանի վարչապետ Ա. Մամինը:
  • Բանկի վարչության նախագահն է Ն. Պոդգուզովը:
  • Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար, որից վճարված կապիտալը՝ 1.5 մլրդ, ցպահանջ՝ 5.5 մլրդ ԱՄՆ դոլար:

Բանկի կանոնադրական կապիտալը (հզ. ԱՄՆ դոլար)

Մասնակից-պետությունը

Կանոնադրական կապիտալ

Ցպահանջ կապիտալ

Վճարված կապիտալ

Ռուսաստան

4 617 993

(3 617 993)

1 000 000

Ղազախստան

2 309 271

 

(1 809 271)

 

500 000

 

Բելառուս

69 295

 

(54 295)

 

15 000

 

Տաջիկստան

2 145

 

(1 645)

 

500

 

ՀԱՅԱՍՏԱՆ

648

 

(548)

 

100

 

Ղրղզստան

648

 

(548)

 

100

 

ԸՆԴԱՄԵՆԸ

7 000 000

 

5 484 300

 

1 515 700

 

 

Կանոնադրական կապիտալի յուրաքանչյուր բաժնեմասի արժեքն է 100 ԱՄՆ դոլար: Յուրաքանչյուր վճարված բաժնեմաս հավասար է 1 ձայն, այսպիսով՝ Հայաստանն ունի 100 ձայն:

Բանկն իրականացնում է խոշոր ներդրումային ծրագրերի ֆինանսավորում եվրասիական տարածաշրջանում՝ պետական կամ մասնավոր ընկերությունների երկարաժամկետ ֆինանսավորման, կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցության, երաշխիքների թողարկման, մասնավոր ներդրումային ֆոնդերի ուղղակի կամ միջնորդավորված ֆինանսավորման, ինչպես նաև առևտրային բանկերին վարկավորման տեսքով:

Վարկավորման առաջնահերթ ուղղություններն են`

  • ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը (տրանսպորտ, էներգետիկա, հեռահաղորդակցություն և մունիցիպալ),
  • բարձր ավելացված արժեքով արտադրություններ,
  • տնտեսության էներգոարդյունավետության բարձրացման ծրագրեր: 

Բանկի ներդրումային գործունեության խնդիրներն են` 

  • միջպետական համագործակցության ծրագրերի շրջանակներում և եվրասիական տարածքում տարածաշրջանային ինտեգրացիոն նախաձեռնությունների տեխնիկական աջակցության տրամադրումը,
  • տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների ֆինանսական-ներդրումային մեխանիզմների ձևավորումը և ֆինանսական շուկաների զարգացումը,
  • բնական պաշարների օգտագործման արդյունավետության բարձրացումը, շրջակա միջավայրի պահպանությունը և բնապահպանական իրավիճակի բարելավումը: 

Բանկի ընթացիկ ներդրումային պորտֆելը 01.08.2021թ. դրությամբ կազմում է 4,356 մլրդ ԱՄՆ դոլար (թվով 85 ներդրումային նախագծեր): Ընթացիկ ներդրումային պորտֆելի 1.4%-ը բաժին է ընկնում Հայաստանին:

Բանկի ներդրումային պորտֆելը Հայաստանում ընդգրկում է 15 ծրագիր՝ 243.7 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:

Քննարկման փուլում է գտնվում Հայաստանի Հանրապետության համար Բանկի 2022-2026թթ. համար ռազմավարության նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարության, Եվրասիական զարգացման բանկի և Վերլուծական վարկային վարկանիշային (Аналитическое кредитное рейтинговое агентство – АКРА) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագրի: Գործակալությունն առաջարկել է իր ծառայությունները հայկական կողմին՝ շնորհելու սուվերեն վարկանիշ, վարկանիշ տալ ֆինանսական շուկայի ՀՀ ռեզիդենտ ընկերություններին, ՀՀ կողմից թողարկվող ենթակառուցվածքային պարտատոմսերին և այլ ծառայություններ:

Բանկը հանդիսանում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) միջոցների կառավարիչը:

ՀՀ և Բանկի՝ որպես Հիմնադրամի միջոցների կառավարչի միջև ընթացիկ ծրագրերն են.

  1. վարկային ծրագրեր՝
  • «Հյուսիս-հարավ (4-րդ հերթ)» ավտոճանապարգային միջանցքի շինարարություն» նախագծի ֆինանսավորման համար Հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր

Վարկի գումարն է 150 մլն ԱՄՆ դոլար, տարեկան 1.65% տոկոսադրույք, ժամկետը՝ 20 տարի (որից 5-ը՝ արտոնյալ):

  • «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» ֆինանսավորման նպատակով Հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիր

 Համաձայնագիրը ստորագրվել է 16.10.2015թ., վարկի գումարն է 40 մլն ԱՄՆ դոլար, տարեկան 2% տոկոսադրույքով, 20 տարի մարման ժամկետով (որից 10-ը՝ արտոնյալ):

  1. դրամաշնորհային ծրագրեր՝
  • «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործում» ծրագրի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագիր(դրամաշնորհի գումարը՝ 1 մլն ԱՄՆ դոլար): Նշված նախագիծը հաղթող էր ճանաչվել Հիմնադրամի միջոցներից սոցիալական, առողջապահական, պետական կառավարման արդյունավետության բարձրացման, սննդի անվտանգության ուղղություններով դրամաշնորհների տրամադրման առաջին մրցույթում : Համաձայնագիրը ստորագրվել է 03.04.2018թ., ներկայումս ուժի մեջ մտնելու ներպետական ընթացակարգերի փուլում է (ՀՀ կառավարության 2018թ. օգոստոսի 2-ի N 855-Ա որոշմամբ Համաձայնագիրը ներկայացվել է ՀՀ Նախագահի հաստատմանը):
  • «Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագիրը՝ 3.000.000 ԱՄՆ դոլարի չափով, որով նախատեսվում է ունենալ պատրաստված առողջապահական համակարգ, այն է՝ կանխել վարակի տարածումը, հիվանդությունների վարման և արդյունավետ բուժման համար ունենալ անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, ինչպես նաև ունենալ վարակիչ հիվանդությունների համար նախատեսված սանիտարական նորմատիվների պահպանմամբ կառուցված/վերակառուցված կանխարգելիչ, ախտորոշիչ և/կամ բուժական գործառույթներ իրականացնող բժշկական հաստատությունների շինություններ: Համաձայնագիրը ստորագրվել է 16.09.2021թ., ներկայումս ուժի մեջ մտնելու ներպետական ընթացակարգերի փուլում է:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)