ԹԵԺ ԳԻԾ
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
26.07.2022
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հուլիսի 26-ին, ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանում նախաձեռնված բարեփոխումների իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար: Այնուհետեւ նախարարը հյուրերին է ներկայացրել Կառավարության 5-ամյա ծրագրի առաջնահերթությունները եւ Ֆինանսների նախարարության վարած ֆիսկալ քաղաքականության օրակարգը:

ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին նախարարին հայտնել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու հնարավորությունների եւ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ:

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարի տեղակալը մասնակցել է ՀԲ և ԱՄՀ Ընկերակցային խմբի հանդիպմանը

Ընկերակցային խմբի հանդիպումները հարթակ են, որտեղ անդամ երկրների հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության ինստիտուտների բարձրաստիճան ներկայացուցիչներ կարծիքներ են փոխանակում և քննարկում ԱՄՀ-ի և ՀԲ-ի քաղաքականություններն ու...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ ներքին աուդիտորների մասնագիտական վերապատրաստման դասընթացների վերբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 13-ից սկվելու են ՀՀ հանրային հատվածի որակավորում ունեցող ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացները:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Պետության կարիքների համար կնքված պայմանագրերի վերաբերյալ

Պետության կարիքների համար ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր

Պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման...