ԹԵԺ ԳԻԾ
Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների խորհրդի 55-րդ տարեկան հանդիպմանը
03.10.2022
Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների խորհրդի 55-րդ տարեկան հանդիպմանը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը սեպտեմբերի 26-ից 30-ը Մանիլայում (Ֆիլիպինների Հանրապետություն) մասնակցել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կառավարիչների խորհրդի 55-րդ տարեկան հանդիպմանը՝ որպես ԱԶԲ Կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչին փոխարինող անձ (փոխկառավարիչ):

Տարեկան հանդիպման շրջանակներում կայացել են ԱԶԲ Կառավարիչների գործադիր նիստը և համատեղ հանդիպում Հայաստանն ընդգրկող երկրների խմբի հետ: Քննարկվել են համաշխարհային տնտեսական իրավիճակը և վերջին զարգացումները, ԱԶԲ քաղականությանն առնչվող օրակարգային հարցեր, այնուհետև մասնակից պետությունների ներկայացուցիչները հանդես են եկել առանձին ելույթներով (հայկական պատվիրակության ղեկավարի ելույթը հասանելի է հետևյալ հղմամբ

Առանձին հանդիպումներ են կայացել նաև ԱԶԲ նախագահի տեղակալ Աշոկ Լավասայի, Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության տնօրեն Եվգենի Ժուկովի, Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինի և վերջինիս տեղակալ Քերըն Մյուրեի, ինչպես նաև ոլորտային վարչությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության օրակարգային հարցերն ու գործընկերության հետագա խորացման հեռանկարները:

Նորություններ  ➤

Նորության նկար

Վահե Հովհաննիսյանն ԱԶԲ նախագահի հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասաթուգու Ասակավայի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հանրային քննարկում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու նախագծի վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի նոյեմբերի 1-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00 ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստ:

 

    ...