ԹԵԺ ԳԻԾ
Ֆինանսների նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին
17.03.2023
Ֆինանսների նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ մարտի 17-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Հանդիպման սկզբում նախարար Հովհաննիսյանը ողջունել է հյուրերին և նշել, որ բարձր է գնահատում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությունը: Նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն:

Դեսպան Իմանբաևն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Վահե Հովհաննիսյանին ընդունելության համար և շնորհավորել ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև կապերը, մասնավորապես առևտրատնտեսական լավագույնս ամրապնդվում և զարգանում են:

Կողմերը կարևորել են ինստիտուցիոնալ համագործակցության, ինչպես նաև ֆիսկալ ռիսկերի կառավարման և հարկային ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքների շարունակականության ապահովումը:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին,...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարությունը կազմակերպում է մրցույթ աշակերտների և ուսանողների համար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2023 թվականին ակտիվացնում և խորացնում է համագործակցությունը ուսումնական հաստատությունների հետ: Այս գործընթացի շրջանակներում նախատեսվում է իրականացնել էսսեների

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Տեղեկատվություն մրցույթի հարցազրույցի փուլի մասին

Ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետի (ծածկագիրը՝ 25-32.22-Ղ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2023 թվականի մայիսի 30-ին ժամը 10:00-ին անցկացված ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարել է...