ԹԵԺ ԳԻԾ
Ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության աշխատակիցները մեկշաբաթյա աշխատանքային այց են կատարել Ռուսաստանի Դաշնություն
09.08.2022
Ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության աշխատակիցները մեկշաբաթյա աշխատանքային այց են կատարել Ռուսաստանի Դաշնություն

 

ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության աշխատակիցները հուլիսի 27-ից օգոստոսի-2-ը աշխատանքային այցով գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում: Այցի շրջանակներում հանդիպումներ են անցկացվել ՌԴ Ֆինանսների նախարարության, ՌԴ Մոսկվայի տարածաշրջանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի (НИФИ) ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային այցի ընթացքում ռուս գործընկերների հետ քննարկվել են կատարված համատեղ աշխատանքների գծով առկա արդյունքների, դրանց առաջընթացի և հետագա քայլերի վերաբերյալ մի շարք կարևոր հարցեր։ Կազմակերպվել են նաև սեմինար-քննարկումներ ՌԴ ՖՆ բյուջետային թափանցիկության և նախաձեռնողական/մասնակցային բյուջետավորման, բյուջետային գործընթացի կազմակերպման, բյուջետային ծախսերի և ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման փորձի, ինչպես նաև Dashboards & ActionableBI. ՌԴ «Էլեկտրոնային բյուջե» համակարգի վերաբերյալ:

Կարևորելով ոլորտում փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ ՀՀ ՖՆ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ՌԴ ֆինանսների նախարարության բյուջետային մեթոդաբանության և ֆինանսական հաշվետվողականության, բյուջետային ծախսերի ծրագրային-նպատակային պլանավորման և արդյունավետության վարչության ղեկավարների, ՌԴ Մոսկվայի տարածաշրջանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի երեք տեղակալների և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Աշխատանքային այցի ավարտին ամփոփվել են քննարկված մի շարք կիրառական հարցեր, ինչպես նաև կարևորվել է երկու երկրներում բյուջետային գործընթացի շրջանակներում քաղաքականություն իրականացնող մարմինների ներկայացուցիչների միջև փորձի փոխանակմանն ուղղված նմանատիպ հանդիպումների շարունակականությունը:

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարի տեղակալը մասնակցել է ՀԲ և ԱՄՀ Ընկերակցային խմբի հանդիպմանը

Ընկերակցային խմբի հանդիպումները հարթակ են, որտեղ անդամ երկրների հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության ինստիտուտների բարձրաստիճան ներկայացուցիչներ կարծիքներ են փոխանակում և քննարկում ԱՄՀ-ի և ՀԲ-ի քաղաքականություններն ու...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ ներքին աուդիտորների մասնագիտական վերապատրաստման դասընթացների վերբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 13-ից սկվելու են ՀՀ հանրային հատվածի որակավորում ունեցող ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացները:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Պետության կարիքների համար կնքված պայմանագրերի վերաբերյալ

Պետության կարիքների համար ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր

Պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման...