ԹԵԺ ԳԻԾ
Ֆինանսների նախարարության պատվիրակությունը հանդիպել է Անգլիայի և Ուելսի Երդվյալ Հաշվապահների Ինստիտուտի նախագահի հետ
12.05.2023
Ֆինանսների նախարարության պատվիրակությունը հանդիպել է Անգլիայի և Ուելսի Երդվյալ Հաշվապահների Ինստիտուտի նախագահի հետ

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորությամբ, մայիսի 9-ից 12-ը քաղաք Լոնդոնում մասնակցել է Անգլիայի և Ուելսի Երդվյալ Հաշվա­պահների Ինստիտուտի (ICAEW) կողմից կազմակերպված աուդիտորական ծառայություն­ների որակի հսկողության արտաքին գնահատման ընթացակարգերի գործնական կիրառ­ման փորձի փոխանակման միջոցառումներին:

Միջոցառումների շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Անգլիայի և Ուելսի Երդվյալ Հաշվապահների Ինստիտուտի (ICAEW) նախագահ Ջուլիա Պեննիի, Ֆինանսական Հաշվետվողականության Խորհրդի (FRC) Աուդիտի որակի հսկողության տնօրեն Էնթոնի Բարրետտի, ինչպես նաև Միացյալ Թագավորության կառավարության Բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության դեպարտամենտի (Department for Business, Energy & Industrial Strategy) Ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի կարգավորման գծով ղեկավար Դեբբի Քրոշոուի հետ։

Հանդիպումների ընթացքում ներկայացվել են ՀՀ-ում աուդիտի որակի հսկողության ոլորտում առկա զարգացումները, ինչպես նաև քննարկվել են Միացյալ Թագավորության փորձի առանձնահատկությունները՝ ՀՀ-ում աուդիտի որակի հսկողության արդյունավետ համակարգ ձևավորելու համատեքստում։

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին,...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարությունը կազմակերպում է մրցույթ աշակերտների և ուսանողների համար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2023 թվականին ակտիվացնում և խորացնում է համագործակցությունը ուսումնական հաստատությունների հետ: Այս գործընթացի շրջանակներում նախատեսվում է իրականացնել էսսեների

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Տեղեկատվություն մրցույթի հարցազրույցի փուլի մասին

Ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետի (ծածկագիրը՝ 25-32.22-Ղ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2023 թվականի մայիսի 30-ին ժամը 10:00-ին անցկացված ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարել է...