Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարության պատվիրակությունը   մասնակցել է ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի լիագումար նիստին
18.05.2023
Ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցել է ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի լիագումար նիստին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մայիսի 18-ին մասնակցել է ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի լիագումար նիստին։

Նիստի օրակարգում են եղել ՎԶԵԲ ռազմավարական փաստաթղթերը, 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունն ու կատարողականը, ինչպես նաև Կառավարիչներին է ներկայացվել 2023-2025 թվականների ռազմավարության իրականացման պլանը։

Նիստի շրջանակներում տարբեր երկրների ներկայացուցիչներ մտքեր են փոխանակել գլոբալ արդի մարտահրավերների շուրջ։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդես է եկել առանձին ելույթով ։

Լիագումար նիստի ավարտին Կառավարիչների խորհուրդը հաստատել է 2024 թվականի տարեկան հանդիպումը և գործարար համաժողովի անցկացումը Երևանում։

Առանձին հանդիպում է կազմակերպվել նաև Սլովենիայի Հանրապետության ֆինանսների նախարար Կլեմեն Բոստյանչիչի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև գործընկերության հետագա խորացման հնարավորությունները։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՀԲ Գործադիր տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 29-ին ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի Գործադիր տնօրեն Եվգենի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)