ԹԵԺ ԳԻԾ
Ֆինանսների նախարարությունում կազմակերպվել է «Երեխա-ծնող փոխհարաբերություններ» խորագրով հանդիպում հոգեբանի հետ
02.06.2023
Ֆինանսների նախարարությունում կազմակերպվել է «Երեխա-ծնող փոխհարաբերություններ» խորագրով հանդիպում հոգեբանի հետ

Ֆինանսների նախարարությունում «Երեխաների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ հունիսի 2-ին կազմակերպվել է հանդիպում-զրույց նախարարության աշխատակիցների՝ մայրերի և հայրերի ու քաղաքագիտության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, ընտանեկան հոգեթերապիայի Եվրոպական ասոցիացիայի անդամ, դոցենտ, դիպլոմավորված գեշտալտ թերապևտ Լաուրա Պետրոսյանի միջև:

Հանդիպման նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել ժամանակակից պայմաններում երեխա-ծնող փոխհարաբերություններում հավասարակշռությունը պահպանելու, զարգացնելու, արդյունավետ որոշումներ կայացնելու, անորոշ իրադրությունները հաղթահարելու առանձնահատկություններին, ինչպես նաև երեխա-ծնող փոխհարաբերություններում ձևավորել սթրեսները, կոնֆլիկտները հաղթահարելու հմտություններ:

Հանդիպման ընթացքում Նախարարության աշխատակիցները հնչեցրել են իրենց հուզող հարցերը և ձեռք բերել ծնող-երեխա առողջ փոխհարաբերությունների կառուցման ու ամրապնդման հմտություններ:

 

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Հրապարակվել է 2022թ. պետական բյուջեի պարզեցված հաշվետվությունը

Հարգելի' գործընկերներ, Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ ֆինանսների...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն այցելել են Ֆինանսների նախարարություն

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ուսումնական ծրագրի շրջանակում հուլիսի 31-ին տեղի է ունեցել

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի սեպտեմբերի 26-ին, 27-ին, 28-ին ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00 ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա հանրային...