Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարությունում քննարկվել են «կանաչ գնումների» իրականացմանն ուղղված հարցեր
14.10.2021
Ֆինանսների նախարարությունում քննարկվել են «կանաչ գնումների» իրականացմանն ուղղված հարցեր

Գնումների համակարգը շարունակական բարելավելու ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակում ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի եւ նախարարության Գնումների քաղաքականության վարչության նախաձեռնությամբ Ֆինանսների նախարարությունում շահագրգիռ պետական մարմինների, «Ստանդարտացման եւ չափագրության ազգային մարմին» ՓԲԸ-ի եւ «Հանրային Քաղաքականության Հետազոտությունների Ազգային Կենտրոն» ՀԿ-ի երկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է աշխատանքային հանդիպում: Հանդիպմանը քննարկվել են «կանաչ գնումների» իրականացման, ինչպես նաեւ գործող ստանդարտներով պայմանավորված անորակ ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ ստանդարտները վերանայելու գործընթաց նախաձեռնելու հետ կապված հարցերը:

Քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքները շարունակելու եւ համակարգելու շուրջ. պետական մարմինները նշված գործընթացի կազմակերպման համար պատասխանատու գերատեսչությանը կներկայացնեն առաջարկներ՝ դրանք վերջինիս կողմից քննարկելու եւ 2022թ. պետական ծրագրի նախագծում ներառելու համար:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)