ԹԵԺ ԳԻԾ
Ֆինանսների նախարարությունում ստորագրվել է «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը
24.11.2021
Ֆինանսների նախարարությունում ստորագրվել է «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը

ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր՝ նոյեմբերի 24-ին, ստորագրվել է «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Էլբակ Թարփոշյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության եւ ՎԶԵԲ-ի միջեւ ձեռք բերված նախնական համաձայնության հիման վրա, ըստ որի՝ քաղաքային ավտոբուսների ձեռքբերման եւ քաղաքային տրանսպորտային ցանցի վերազինման համար Հայաստանին են տրամադրվելու 25 մլն եվրո ֆինանսական միջոցներ, որից 20 մլն եվրոն՝ որպես վարկ, իսկ 5 մլն եվրոն տրվելու է Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից՝ որպես դրամաշնորհ:

Միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ինչպես նաեւ միջազգային եւ դիվանագիտական պատվիրակությունների այլ ներկայացուցիչներ:

 

©Լուսանկարները՝ Արմենպրես

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության աշխատակիցները մեկ շաբաթյա աշխատանքային այց են կատարել Ռուսաստանի Դաշնություն

Աշխատանքային այցի ընթացքում ռուս գործընկերների հետ քննարկվել են կատարված համատեղ աշխատանքների գծով առկա արդյունքների, դրանց առաջընթացի և հետագա քայլերի վերաբերյալ մի շարք կարևոր հարցեր։ Կազմակերպվել են նաև սեմինար-քննարկումներ ՌԴ ՖՆ բյուջետային թափանցիկության...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ ներքին աուդիտորների մասնագիտական վերապատրաստման դասընթացների վերբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 13-ից սկվելու են ՀՀ հանրային հատվածի որակավորում ունեցող ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացները:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն` պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների վերաբերյալ

 

2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի համաձայն` պարտադիր աուդիտի ենթակա են՝

  1. hանրային հետաքրքրություն ներկայացնող...