ԹԵԺ ԳԻԾ
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖԻ ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի հետ
10.05.2023
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖԻ ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ համագործակցությունը և ընդգծել, որ Կառավարության համար առաջնային են երեխաների առանձնահատուկ կարիքներին միտված ծրագրերը՝ ուղղված կրթական, առողջապահական և սոցիալական աջակցության ու պաշտպանության ոլորտներին:

Քրիստինե Վայգանդն իր հերթին մեծապես կարևորել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը աջակցելու երեխաների իրավունքներին ու բարեկեցությանն ուղղված ծրագրերին և անդրադարձել հայկական կողմի հետ ընթացիկ համագործակցության վերաբերյալ հարցերին:

Հանդիպմանը կողմերը քննարկել են երեխայի իրավունքներին վերաբերող հանրային ֆինանսների թափանցիկությանն ու հաշվետվողականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին,...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարությունը կազմակերպում է մրցույթ աշակերտների և ուսանողների համար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2023 թվականին ակտիվացնում և խորացնում է համագործակցությունը ուսումնական հաստատությունների հետ: Այս գործընթացի շրջանակներում նախատեսվում է իրականացնել էսսեների

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Տեղեկատվություն մրցույթի հարցազրույցի փուլի մասին

Ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետի (ծածկագիրը՝ 25-32.22-Ղ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2023 թվականի մայիսի 30-ին ժամը 10:00-ին անցկացված ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարել է...